16:31 | 22.02.18 | Նորություններ | 6753

IQOS-ը՝ ծխախոտային ինդուստրիայի Tesla

IQOS եւ Tesla՝ ի՞նչն է միավորում այս երկու ինովացիաները: Պատասխանն ակնհայտ է՝ հեղափոխական լինելը: Երկու նորարարություններ, որոնք փոխեցին ինդուստրիան՝ Tesla-ն մեքենաշինության ոլորտը, իսկ IQOS-ը՝ ծխախոտի շուկան:

Փորձագետները IQOS-ի ամենամոտ անալոգն ավտոարտադրության ոլորտում համարում են Tesla-ն, որը դարձավ էլեկտրամոբիլի հոմանիշ, չնայած ոլորտի միակ խաղացողը չէր: Իլոն Մասկը իր թիմով Tesla-ն ստեղծելիս այն նախագծեց զրոյից: Ստացվեց կոնցեպտուալ նոր մեքենա, որն աշխատում է առանց վնասելու շրջակա միջավայրը, եւ էներգո-էֆեկտիվ է՝ տնտեսող: Այդ ամենին զուգահեռ՝ Tesla-ին շնորհվեց կատարյալ դիզայն եւ հզոր տեխնիկական բնութագիր:

IQOS-ի պատմությունը շատ նման է Tesla-ին: IQOS-ն էլ նախագծվեց զրոյից: Շվեյցարիայում գտնվող  Philip Morris ընկերության գլխամասային գրասենյակի հետազոտողների եւ գիտնականների թիմը մեծ ներդրումներով ստեղծեց սարք, որը հեղաշրջեց ծխախոտի արտադրության ոլորտը: Բոլոր ծխողները, եթե ոչ բարձրաձայն, գոնե մտքում ամեն օր մտածում էին, ինչպես ծխելիս նվազեցնեն առողջությանը հասցվող վնասը: Philip Morris-ն իր առջեւ խնդիր դրեց՝ նվազեցնել այդ վնասը, իսկ ընկերության ղեկավարը հայտարարեց, որ առաջիկայում նախատեսում են հրաժարվել ավանդական ծխախոտի արտադրությունից: «Հուսով եմ այդ ամենը տեղի կունենա մոտ ժամանակում»,- ասել է Philip Morris International-ի ղեկավարը:

IQOS-ի եւ Tesla-ի գլխավոր ընդհանրությունը նաեւ ավելի քիչ վնասակար աշխատանքն է. երկուսի դեպքում էլ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը խիստ նվազեցված է: IQOS-ն էլ` ի տարբերություն սովորական ծխախոտի, չի դրդում շրջապատին դառնալ պասիվ ծխող:  

Աշխարհ՝ առանց ծխի

Ընկերությունը նախագծեց IQOS-ը հեղափոխական heat-not-burn տեխնոլոգիայով՝ ավանդական ծխախոտին այլընտրանք, որն իսկական փրկություն դարձավ ծխողների համար:

Heat-not-burn համակարգի գլխավոր յուրահատկությունն այն է, որ ծխախոտը ոչ թե այրվում, այլ տաքացվում է մինչեւ 250-350⁰С: Սովորական սիգարետում այն այրվում է՝ առաջացնելով բազմաթիվ վնասակար նյութեր:

Օգտատերերը գնահատում են IQOS-ի ընձեռնած ազատությունը. «ծխելու ընդմիջում» կարելի է կազմակերպել այնտեղ, որտեղ հարմար է՝ չխանգարելով շրջապատողներին: Չկա նաեւ ծուխ, մոխիր եւ տհաճ հոտ:
Օգտատերերի խոսքով՝ IQOS-ի մեկ սթիքը բավարարում է մի քանի ժամվա նիկոտինի պահանջը: Ասենք, որ սթիքը հատուկ IQOS-ի համար ստեղծված ծխախոտի գլանակն է, որի մեջ մշակում անցած ամբողջական ծխախոտի տերեւներ են։

Philip Morris International ընկերության հեղափոխական արտադրանքը նվաճում է նոր շուկաներ: Արդեն իսկ այն ներկայացված է այնպիսի խոշոր շուկաներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Ճապոնիան, Շվեյցարիան, Իտալիան: Ընդհանուր առմամբ, IQOS-ը ներկայացված է աշխարհի 30-ից ավելի երկրներում, 3,7 մլն ծխող արդեն օգտագործում է հեղափոխական սարքը,  իսկ Ճապոնիայում յուրաքանչյուր 20-րդ ծխող արդեն  IQOS-ի օգտատեր է:

Ի դեպ, փետրվարի 21-ից Հայաստանում գործարկվել է IQOS-ի պաշտոնական կայքը, որտեղ արդեն գործում է նախապատվերի հնարավորությունը: