12:12 | 13.02.18 | Նորություններ | 20193

Ագարակում գործում է Ucom-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոնը

Սյունիքի մարզի հարավարեւմտյան մասում գտնվող Ագարակ քաղաքում՝ Իրանի հետ սահմանից 2-3 կմ հեռավորության վրա, արդեն գործում է Ucom ընկերության վաճառքի եւ սպասարկման կենտրոնը։

«Մենք ուրախ ենք, որ Ագարակի բնակիչները հնարավորություն են ստացել դիտելու որակյալ հեռուստաբովանդակություն, ինչպես նաեւ օգտվելու արագ ֆիքսված ու շարժական ինտերնետից եւ որակյալ հեռախոսակապից։ Ucom-ի շարժական ինտերնետն, ինչպես գիտեք, 2017 թվականին ճանաչվեց Հայաստանում ամենաարագը։ Որպես հայկական ընկերություն՝ մենք ոչ միայն շնորհակալ ենք հենց հայկական ընկերությանը վստահելու համար, այլեւ ջանալու ենք նույն ծառայությունները մատուցել Հայաստանի բոլոր բնակավայրերում»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։   

«Շատ գոհ եմ մատուցվող ծառայությունների որակից՝ հեռուստատեսություն, ինտերնետ, հեռախոսակապ։ Եկել եմ պայմանագիրս վերակնքելու»,- ասել է Ucom ընկերության 2 տարվա հավատարիմ բաժանորդ Հասմիկ Գեւորգյանը։

«Խորհուրդ կտամ բոլորին օգտվել այս օպերատորի ծառայություններից։ Անկախ ընտրած սակագնային փաթեթից՝ կապի արագությունն ուղղակի հրաշալի է»,- իր գոհունակությունն է հայտնել Ucom-ի մեկ այլ բաժանորդ Լեւոն Ավանեսյանը։

«Ագարակի վաճառքի եւ սպասարկման կենտրոնի ղեկավար Անի Բաղրամյանի խոսքով՝ չնայած Ucom-ի ֆիքսված ծառայությունները վաղուց հասանելի են Ագարակի բնակիչներին, սակայն վաճառքի եւ սպասարկման կենտրոնը նոր է դռները բացել ներկա եւ ապագա բաժանորդների առջեւ։ Հաճախորդները հիմնականում երիտասարդ են ու խստապահանջ։ Նրանց համոզմամբ ինտերնետը պետք է լինի միայն գերարագ, հեռուստաալիքների ընտրությունը՝ մեծ ու որակյալ հեռուստաբովանդակությամբ։ Այսօր Ucom-ը հենց այն հայկական ընկերությունն է, որը լիարժեք բավարարում է ամենախիստ բաժանորդների պահանջները»,- ասված է հաղորդագրությունում: