11:23 | 18.01.18 | Նորություններ | 24934

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել «Արս լունգա» դուետին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ Հայ կամերային երաժշտության անթոլոգիա ծրագրի շրջանակում յոթ տարվա ընթացքում «Արս լունգա» դուետի կողմից ձայնագրվել են շուրջ 100 հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

2017թ. իրականացվել է երկու ձայնասկավառակ:

«Դասական երաժշտության ոլորտում նոր երեւույթի, նոր անունների բացահայտումը չափազանց կարեւոր է: Նորն ու նորարարությունը երբեք հեշտ ու արագ չեն ձեւավորվում. դրանց համար ժամանակ է պետք, ստեղծագործ աշխատանք ու մեծ նվիրում: Սակայն, մեծ արվեստի դեպքում այդ ամենը դեռեւս բավարար չէ, քանի որ նորը կյանքի կոչելու եւ հասարակությանն այն հասանելի դարձնելու համար նաեւ անհրաժեշտ է հետեւողական աջակցություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ը գիտակցում է, որ երաժշտարվեստի ավանդույթների պահպանությունն ու դրանց հետեւողական զարգացումը հավասարապես կարեւոր են ազգային ամուր ինքնության համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:  

Ընկերության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում նաեւ նկարահանվել են հեռուստաֆիլմեր, որոնցում ընդգրկված են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ դուետի կատարմամբ: