14:20 | 16.01.18 | Նորություններ | 5355
iPod-ի հիմնադիր Թոմ Ֆադելը որպես տեխնիկական մենթոր օգնել է նախագծել սմարթֆոնին անլար կապի միջոցով միացող Type 2 մեխանիկական ժամացույցը:
Ressence ժամագործական ընկերության ներկայացրած ժամացույցը համատեղում է դասական ժամացույցի մեխանիզմը խելացի գործառույթների հետ եւ լիցքավորվում է ինչպես դաստակի շարժումից, այնպես էլ արեւային էներգիայից:
Ressence-ի ներկայացրած մոդելը դեռ վերջնական չէ եւ վաճառքի չի դրվի: Մոդելը պաշտոնապես կներկայացվի SIHH 2018 ցուցահանդեսի ժամանակ՝ Ժնեւում, հունվարի 15-19-ը: Կոմերցիան տարբերակի գործարկումը նախատեսվում է այս տարվա ընթացքում, իսկ գինը դեռ որոշված չէ:
Հիշեցնենք, որ «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար եւ բիզնես հրեշտակ Թոնի Ֆադելն անցած տարի նոյեմբերին այցելել էր Հայաստան եւ ստացել 2017թ. ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակը: