11:22 | 25.12.17 | Նորություններ | exclusive 22184

Granatus Ventures-ը ներդրում է կատարել XCloud Networks ստարտափում

Granatus Ventures-ը հայտարարել է, որ գլխավորել է XCloud Networks ընկերությունում ներդրումային ռաունդը:

XCloud Networks-ը ստեղծում է լուծումներ՝ տելեկոմ եւ տվյալների կենտրոնների ցանցային ենթակառուցվածքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ Դրանք արդեն իսկ կարողացել են կրճատել սպասարկող ցանցային ինժեներների կողմից տրամադրվող ժամանակը մոտ 100 անգամ, պակասեցնել կապիտալ ծախսերը մինչեւ 20 անգամ, իսկ օպերացիոն ծախսերը՝ մինչեւ 5 անգամ։

XCloud Networks-ի գլխավոր գործադիր տնօրեն Ալեքս Սարոյանը Itel.am-ին ասել է, որ այս ներդրման oգնությամբ մեծացնելու են հայաստանյան թիմը, ինչպես նաեւ սկսելու են ԱՄՆ-ում գործունեություն ծավալել, թիմ հավաքել եւ գործընկերներ գտնել:

«Մեր հիմնական նպատակը ԱՄՆ ում ՏՏ ենթակառուցվածք ունեցող ընկերություններին մեր պրոդուկտը վաճառելն է՝ որպես ավելի արդյունավետ այլընտրանք Cisco, Juniper եւ այլ հայտնի ընկերությունների կողմից առաջարկվող ավանդական լուծումներին»,- նշել է նա:

Ալեքս Սարոյանը նաեւ տեղեկացրել է, որ ներդրման չափն այս պահին չեն հրապարակում, քանի որ ընթացիկ ռաունդում, բացի Granatus Ventures-ից, այլ ներդրողներ են ակնկալում: