17:03 | 21.12.17 | Նորություններ | 30360

Ամփոփվել է Beeline-ի-ի աջակցությամբ իրականացվող համայնքային ծրագիրը

Ամփոփվել է Beeline-ի, Մանկական զարգացման հիմնադրամի եւ PicsArt-ի «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» համատեղ ծրագիրը:

Գնահատող հանձնաժողովի կողմից նախապես ընտրված 5 հաղթողները պարգեւատրվել են դյուրակիր համակարգիչներով։

Բացի այդ, ցուցադրված 50 նկարներից փակ քվեարկությամբ ընտրվել են լավագույն 5-ը: Այդ նկարների հեղինակներին «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության փոխտնօրեն Լեւոն Գալստյանը նվիրել է ընկերության նոր արտադրանքը՝ EcoPad նոթատետրերը:  

«Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին նման գեղեցիկ եւ արդյունավետ համագործակցության համար։ Կարծում եմ, այս ծրագիրը շատ օգտակար էր մեր մասնակիցների համար, եւ նրանք հասցրեցին շատ բան սովորել։ Կարեւոր է, որ մեր երիտասարդները հասկացան, թե ինչպես կարելի է ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ լուծել ամենօրյա խնդիրներն ու բոլորի կյանքը փոխել դեպի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը։ Ծրագրի շրջանակներում մասնակիցները լուսանկարել են իրենց համայնքների խնդիրները եւ PicsArt հավելվածի միջոցով պատկերել այդ խնդիրների լուծումները: