10:05 | 11.12.17 | Նորություններ | 9292
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են Հայաստանի հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։
Այս անգամ լուսավորվել են Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի հիմնական փողոցները` ներառելով 1872մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 52 LED լուսարձակ:
«Յուրաքանչյուրի համար անչափ կարեւոր են հույսն ու ապագայի հանդեպ հավատը: Դա չգրված օրենք է: Դրանցով են պայմանավորված մարդկանց քայլերը, նպատակներն ու երազանքները: Պատշաճ լուսավորության բացակայությունը մեր ժամանակների համար անթույլատրելի է: Իսկ նոր տեխնոլոգիաների շնորհիվ բնապահպանական լուծում տալը՝ անհրաժեշտություն: Թվարկված հանգամանքները մեզ համար ամենալավ խորհրդատուն են դարձել՝ հեռավոր գյուղերում ապրող մեր հայրենակիցներին օգտակար լինելու համար: Ուզում եմ հավատալ, որ երկարաժամկետ կտրվածքում մենք կարձանագրենք արդյունքներ, որոնց ձգտում ենք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Գյուղի փողոցները կլուսավորվեն ամռանը 21:00-ից մինչեւ 02:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 01:00-ը: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր: