17:30 | 27.11.17 | Նորություններ | 19805

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ լուսավորվել են Տաշիր քաղաքի փողոցները

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը 80 LED լուսարձակ են տեղեկայել Լոռու մարզի Տաշիր քաղաքի կենտրոնական զբոսայգու հարակից բոլոր փողոցներում:

Արտաքին լուսավորության ամբողջությամբ նոր ենթակառուցվածքի շնորհիվ լուսավորվել է ավելի քան  2,5 կմ տարածություն:

«Խնդիրները լուծելու համար չպետք է վախենալ դրանք տեսնելուց: Հակառակ դեպքում դրանք կմնան, իսկ հասարակությունը զարգացման ձգտելու փոխարեն կսկի հարմարվել: Որպես ազգ, որին հատուկ է աշխատասիրությունը, մենք պետք է մերժենք այդ մոտեցումը եւ գիտակցենք, որ մենք ենք ստեղծում այն աշխարհը, որում ցանկանում ենք ապրել: Դա վերաբերում է եւ՛ մեզ շրջապատող մարդկանց, եւ՛ շրջակա միջավայրին: Յուրաքանչյուրը կարող է փոխել այն: Թող որ իրականացվող քայլերը լինեն փոքր, սակայն՝ վստահ: Այս գործակցության հիմքում այդ մոտեցումն է: Ուրախ եմ, որ իրականացվող ծրագրի շնորհիվ մենք երկարաժամկետ արդյունք ենք արձանագրելու հեռավոր մարզերի մի շարք գյուղերում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Լուսատուները համայնքի փողոցները կլուսավորեն ամռանը 20:00-ից մինչեւ 00:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 23:00-ը:

Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: