14:16 | 17.11.17 | Նորություններ | 24951
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Մերգելյան» ակումբում հանդես է եկել դասախոսությամբ, որի ժամանակ ներկայացրել է բիզնեսի զարգացման իր տեսլականը՝ մասնավորապես հեռահաղորդակցության ոլորտում։
«Թվային տեխնոլոգիաներ եւ ապագայի բիզնես» դասախոսության ընթացքում ընկերության ղեկավարը պատմել է այն մասին, թե ինչպես պետք է բիզնեսները հարմարվեն ժամանակակից աշխարհին եւ ինչպիսի փոփոխությունների ենթարկվեն զարգանալու համար։ Ներկաների հետ Անդրեյ Պյատախինը կիսվել է իր ղեկավարած ընկերության փորձով, ինչպես նաեւ աշխարհի առաջատար ընկերությունների՝Amazon-ի, Facebook-ի, Uber-ի եւ այլն, որոնց ղեկավարների հետ հանդիպումներ է ունեցել վերջերս։
«Այսօր աշխարհը փոփոխվում է շատ արագ եւ մենք հայտնվել ենք լրիվ նոր՝ թվային իրականության մեջ։ Դա սկզբունքորեն փոխում է աշխատանքային պայմաններն ու զարգացման նախադրյալները։ Աշխատանքի կազմակերպման հին մոդելները էլ չեն աշխատում, եւ մենք էլ որպես հեռահաղորդակցության եւ ՏՏ ոլորտում աշխատող ընկերություն պարտավոր ենք շարժվել թվայնացման ճանապարհով»,- նշել է Անդրեյ Պյատախինը:
«Մերգելյան ակումբ» նախագիծը 2015-ից իրականացվում է «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» (NTEF) բարեգործական հիմնադրամի կողմից: