18:47 | 15.11.17 | Նորություններ | 20753

Beeline-ը առաջարկ է ներկայացրել Neo, Neo Max եւ Quatro փաթեթների բաժանորդներին

Հայաստանում Beeline-ի Neo, Neo Max եւ Quatro ծառայությունների փաթեթների բաժանորդներն այսուհետ կարող են շարունակել օգտվել փաթեթում ներառված ֆիքսված ինտերնետ ծառայությունից՝ նույնիսկ եթե ժամանակին չեն կատարել վճարումը։

Այս փաթեթներից օգտվող բաժանորդներին՝ վճարումն ուշացնելու դեպքում փաթեթի գործողության ավարտից հետո հասանելի կլինի 256 Կբիթ/վրկ արագությամբ ինտերնետ։ Ֆիքսված ինտերնետի նախնական արագությունը կվերականգնվի անմիջապես փաթեթի ակտիվացումից հետո:

«Neo, Neo Max եւ Quatro ծառայությունները արդեն շատ սիրված են մեր բաժանորդների կողմից՝ իրենց պարզության եւ հարմարավետության համար։ Իսկ այժմ դրանք առաջարկում են եւս մեկ առավելություն՝ մշտապես օնլայն մնալու, նույնիսկ եթե բաժանորդն ուշացրել է վճարումը։ Իսկ փաթեթներում ներառված բոլոր ծառայությունների դիմաց վճարելու համար բավական է պարզապես լիցքավորել բջջային համարը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: