«Ռոստելեկոմ»-ը հանդես է գալիս նոր՝ Energy առաջարկով, որը հնարավորություն է ընձեռում իր բաժանորդներին ստանալու հավելյալ ծառայություններ։
Առաջակից օգտվելու համար վճարելով լրացուցիչ 500 դրամ՝ գործող ամսավճարին, բաժանորդները կարող են օգտվել՝
- Մինչեւ 60 հավելյալ հեռուստաալիքներից,
- Դիտել անսահմանափակ թվով սերիալներ հեռուստատեսության Ֆիլմադարան բաժնից,
- Օգտվել 2,5 անգամ ավելի արագ Ինտերնետ հասանելիությունից։
«Միանալով Energy առաջարկին, Տրիո ծառայությունների փաթեթի բաժանորդները (1 տարի բաժանորդագրության առկայության դեպքում) ստանում են նշված առավելություները՝ ի լրումն իրենց սակագնային փաթեթով սահմանված հիմնական պայմանների, 1 տարվա ընթացքում ամսավճարին ավելացնելով ամսական 500 դրամ»,- ասված է հաղորդագրությունում։
Energy առաջարկից արդեն հնարավոր է օգտվել եւ այն գործելու է մինչեւ 2018թ․ հունվարի 31-ը: