12:51 | 31.10.17 | Նորություններ | 24965

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 8 տարում փոխհատուցել է 750 ուսանողի ուսման վարձը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2011-ից իրականացնում է խոցելի խմբի ուսանողների ուսման վարձի հատուցման ծրագիրը:

Քսաներկու բուհի հետ գործակցության ընթացքում ընկերությունը կատարել է ավելի քան 721 մլն դրամի ներդրում՝ շուրջ 750 ուսանողի ուսման վարձը վճարելու նպատակով:

«Ծրագրի շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ն այժմ գործակցում է 15 բուհի հետ: Թեեւ արդեն շուրջ երկու տարի նոր շահառուներ այլեւս չեն ընդգրկվում, սակայն կազմակերպությունը կես ճանապարհին չի թողնում ծրագրում ընդգրկված եւ ակադեմիական տարին սահմանված չափորոշիչներով ավարտել ձգտող ուսանողներին: 2017 թվականի ամռանը բուհն ավարտել է ծրագրում ընդգրկված 79 ուսանող»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունում նշել են, որ բազմաթիվ շրջանավարտներ արդեն աշխատում են տարբեր բնագավառներում: