11:26 | 19.10.17 | Նորություններ | 19848

Ամփոփվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ անցկացվող «Արեւորդի» փառատոնը

Հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Արեւորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի փակման արարողությունը:

Փառատոնն իրականացվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ եւ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ 2007-ից։

Փառատոնի ֆիլմերի ծրագրի երեք՝ «Շրջակա միջավայր», «Վայրի բնություն», «Մանկապատանեկան» անվակարգերում հայտարարվել են  հաղթող ֆիլմերը։

Փակման արարողությանը հաջորդել է Դեյվիդ Բոնդի «Վայրի մի բան» նախագիծ ֆիլմի ցուցադրությունը։

Փառատոնի մրցութային եւ տեղեկատվական ծրագրերում այս տարի ցուցադրվել է 83 ֆիլմ՝ ամբողջ աշխարհից: