14:03 | 17.10.17 | Նորություններ | 18459
Beeline-ի աջակցությամբ տպագրության է հանձնվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմությունը ներկայացնող ծավալուն աշխատությունը:
Գրքի հեղինակը արվեստաբան Օպերային թատրոնի թանգարանի ղեկավար Սերգեյ Առաքելյանն է: Օպերային թատրոնի պատմությունն ամբողջացնող աշխատությունը մատենաշարի 18-րդ հատորն է: Գրքում ներկայացված է թատրոնի հիմնադրման նախապատմությունը:
«Beeline-ը մեծ տեղ է տալիս այն ամենին, ինչը օգնում է փոխել մարդկանց կյանքը դեպի լավը։ Եվ մենք քաջ գիտակցում ենք, թե որքան մեծ նշանակություն ունի այդ առումով դասական բարձր արվեստը։ Հայաստանում արվեստի նվիրյալների մասին փաստագրության ստեղծումը կարեւոր է նրանց ավանդի գնահատման տեսակետից։ Բացի այդ, նոր սերունդները այս գրքի շնորհիվ կկարողանան ուսումնասիրել Հայաստանում արվեստի զարգացման պատմությունը․ վստահ եմ, այս գիրքը կարող է ոգեշնչել եւ առաջնորդվել շատ երիտասարդ արվեստագետների»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Գիրքը լույս է տեսնելու 500 տպաքանակով: