16:45 | 11.10.17 | Նորություններ | 5805

Ծրագրային ապահովման $150 հազ. դրամաշնորհ «ՍՕՍ մանկական գյուղերին»՝ Microsoft-ից

Microsoft կորպորացիան հասարակական կազմակերպությունների աջակցության ծրագրի շրջանակում «ՍՕՍ մանկական գյուղերին» Երեւանում տրամադրել է $150 հազ. արժողությամբ ծրագրային ապահովման դրամաշնորհ:
 
2016-2017 թթ. ընթացքում Microsoft Software Donation ծրագրի շրջանակում տրամադրվել է Microsoft Office Standard եւ Professional փաթեթների, Windows 10 Օպերացիոն համակարգի, ինչպես նաեւ սերվերների համար Windows-ի անհրաժեշտ լիցենզիաներ:

Ծրագրային արտադրանքները տեղադրվել են համակարգչային դասասենյակների անհատական համակարգիչների վրա:

«Մեր կազմակերպության 12-15 տարեկան խնամառուները հաճախում են համակարգչային դասերի, որտեղ ստանում են անհատական համակարգիչների աշխատանքի վերաբերյալ բազային գիտելիքներ: Տրամադրելով անվճար լիցենզիաներ արդի ծրագրային ապահովման համար՝ Microsoft ընկերությունը նրանցից շատերին հնարավորություն տվեց կատարել առաջին քայլերը հետագա մասնագիտության ընտրության համար»,- նշել է կորպորատիվ ֆոնդահայթայթող Վանանե Արարքցյանը: