09:47 | 04.10.17 | Նորություններ | 24551

ՎիվաՍել-ՄՏՍ. iPhone 8-ի եւ iPhone 8 Plus-ի վաճառքը մեկնարկել է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ iPhone 8 եւ iPhone 8 Plus նոր սերնդի սմարթֆոններն արդեն հնարավոր է ձեռք բերել ընկերության սպասարկման կենտրոններից:

iPhone 8-ի գինը 459 900 դրամ է, իսկ iPhone 8 Plus-ի գինը՝ 509 900 դրամ: Սարքերը կարելի է գնել կանխիկ եւ ապառիկ եղանակով:

Սմարթֆոնների առջեւի եւ հետեւի դիզայնի համար օգտագործվել է սմարթֆոնների արտադրությունում երբեւէ օգտագործված ամենադիմացկուն ջրակայուն ապակին, որը կայուն է նաեւ փոշու նկատմամբ: Նոր սերնդի այս սմարթֆոնների առանձնահատկություններից է նաեւ անլար լիցքավորման հնարավորությունը: iPhone 8 եւ iPhone 8 Plus սմարթֆոնների մանրամասն բնութագրությանը կարելի է ծանոթանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքում: