13:09 | 29.09.17 | Նորություններ | 22244
«Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը սեպտեմբերի 28-29-ին Երեւանում կազմակերպված «Կովկասի մալուխային հեռուստատեսության օրեր 2017» միջազգային համաժողովի ընթացքում հանդես է եկել «Ինտերնետ հեռարձակում, վճարովի հեռուստատեսությունը մրցակցային շուկայի պայմաններում» թեմայով զեկույցով։
Մասնավորապես, Հայկ Ֆարամազյանն անդրադարձել է մալուխային հեռուստատեսության միջազգային շուկայում առկա զարգացումներին: Նա ներկայացրել է OTT եւ IPTV տեխնոլոգիաների աճող տեմպերը, ամպային տեխնոլոգիաներով գերարագ Ինտերնետի միջոցով հեռարձակման կազմակերպման եւ հեռուստադիտման միտումները։
Հայկ Ֆարամազյանը նշել է, որ ժամանակակից հեռուստադիտողներն առավելությունը տալիս են Catch-up եւ Տեսավարձույթ ծառայություններին:
«Ռոստելեկոմ» Հայաստանի տնօրենի խոսքով՝ ապագայում հեռուստատեսության հաջող զարգացման համար ներկայիս մեդիայի հետ կոնվերգենտ (համատեղ) ծառայությունների ներկայացման անհրաժեշտություն կառաջանա։
«Կովկասի մալուխային հեռուստատեսության օրեր 2017» համաժողովն ամենամյա բնույթ է կրում եւ անցկացվում է 2004-ից: Հայաստանում այն կազմակերպվել է առաջին անգամ։