14:34 | 26.09.17 | Նորություններ | 18132

«Ռոստելեկոմ»-ը պարգեւատրվել է որպես լավագույն որակ տրամադրող պրովայդեր

«Ռոստելեկոմ» Հայաստանը Մարքեթինգի հայկական ասոցիացիայի կողմից պարգեւատրվել է որպես Ինտերնետ ծառայություններ լավագույն որակ տրամադրող պրովայդեր։

Հուլիս ամսին «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի կողմից Երեւանում եւ մարզերում իրականացվել են հարցումներ հեռահաղորդակցության ոլորտում տրամադրվող ծառայությունների եւ սպասարկման վերաբերյալ։

Ըստ հարցման արդյունքների՝ «Ռոստելեկոմը» գրանցել է ամենաբարձր ցուցանիշները որպես՝

-    Ինտերնետ ծառայությունների լավագույն որակ տրամադրող պրովայդեր,
-    Ինտերնետ ծառայություններ տրամադրող ամենաբարձր NPS գրանցած պրովայդեր,
-    Հեռուստատեսության ծառայություններ տրամադրող ամենաբարձր NPS գրանցած պրովայդեր։

«Լինելով առաջատար օպերատոր, մշտապես ներդրումներ իրականացնելով նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառման ուղղությամբ՝ մենք ունենք մեկ նպատակ՝ տրամադրել բարձրակարգ ծառայություններ եւ սպասարկում մեր բոլոր բաժանորդներին։ Նմանօրինակ հարցումները օբյեկտիվորեն ցույց են տալիս շուկայում եւ դաշտում առկա իրական պատկերը, ինչը շատ գովելի է։ Մարքեթինգային հետազոտությունները ընկերություններին հնարավորություն են տալիս պատկերացնելու շուկան, մարտահրավերներն ու զարգացումները՝ միեւնույն ժամանակ հնարավորություն տալով պլանավորել հետագա ռազմավարական կառավարումը։ Հպարտ եւ ուրախ եմ մեր թիմի եւ ընկերության համար։ Կարծում եմ՝ սա մեր աշխատանքի լավագույն գնահատականն է եւ ուղենիշը»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Հարցումների արդյունքում «Ռոստելեկոմ»-ի գրանցած առաջատար դիրքը վկայում է ընկերության բաժանորդների լոյալության բարձր մակարդակի մասին եւ, որ նրանք, առանց վարանելու խորհուրդ կտան օգտվել պրովայդերի ե՛ւ ինտերնետ, ե՛ւ հեռուստատեսության ծառայություններից»,- ասված է հաղորդագրությունում: