22:20 | 22.09.17 | Նորություններ | 7747

Mobile Centre-ում մեկնարկել է Samsung Galaxy Note 8 սմարթֆոնի վաճառքը

Հայաստանում բջջային հեռախոսների եւ աքսեսուարների խանութների ամենամեծ ցանց, մի շարք աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկրող եւ գործընկեր Mobile Centre-ը մեկնարկել է նոր` Samsung Galaxy Note 8 երկքարտանի սմարթֆոնի վաճառքը:

Galaxy Note 8-ը կրկնակի հիմնական տեսախցիկով առաջին Samsung սմարթֆոնն է: Անկյունագիծը 6.3 դյույմ է, քաշը` 190 գրամ, օժտված է երկու կողմից կորացված 3D-ապակյա եւ մետաղյա իրանով, 64 ԳԲ հիշողությամբ, 12 ՄՊ լայնաֆորմատ օբյեկտիվով։ Սմարթֆոնը պաշտպանված է ջրից եւ փոշուց՝ համապատասխանելով միջազգային IP68 ստանդարտին։

Samsung Galaxy Note 8-ի մարտկոցը շուկայի ամենաանվտանգ եւ պաշտպանված մարտկոցներից է, որն արագ եւ անլար լիցքավորման հնարավորություն է տալիս:

Սմարթֆոնի վաճառքի մեկնարկի կապակցությամբ Հյուսիսային պողոտա 6 հասցեում գտնվող Mobile Centre խանութ-սրահում այսօր կայացել է հանդիսավոր արարողություն, որի ժամանակ անցկացվել են մրցույթներ, խաղեր, իսկ հաղթողները ստացել են նվերներ։  

«Ուրախությամբ հայտարարում ենք Samsung Galaxy Note 8 պրեմիում դասի սմարթֆոնի վաճառքի մեկնարկը։ Հաճախորդները կարող են ձեռք բերել այս սմարթֆոնը 579,900 դրամով։ Ի դեպ, գործում է ապառիկի 0-0-0 առաջարկը, այսինքն՝ 0% կանխավճար, 0% տոկոսադրույք, 0% սպասարկման վճար. մանրածախ գինն ուղղակի բաժանվում է 24 հավասարաչափ մասերի՝ առանց որեւէ հավելավճարի՝ կազմելով ամսական 24,170 դրամ։ Mobile Centre-ը Samsung ընկերության հետ համատեղ իրականացրել է արդեն բարի ավանդույթ դարձած ակցիան, որի շրջանակում նախնական պատվեր կատարած հաճախորդները ստանում են արժեքավոր նվերներ։ Այս անգամ եւս ակցիան աչքի ընկավ բավական մեծ ակտիվությամբ: Սեպտեմբերի 22-ից սկսած նախնական պատվեր ակցիայի շրջանակում Galaxy Note 8 սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդները նվեր կստանան Samsung DeX դոկ կայաններ»,- նշել է Mobile Centre-ի՝ բիզնեսի զարգացման տնօրեն Հրաչյա Ղազարյանը:

Mobile Centre-ը Samsung ընկերության պաշտոնական ներկրողն ու գործընկերն է Հայաստանում եւ տրամադրում է 1 տարվա պաշտոնական երաշխիք: