15:19 | 20.09.17 | Նորություններ | 16074

Beeline-ը 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային WiFi սարքավորումներ է հանձնել

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երեւանի Վ. Վարդեւանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

ԻՏՁՄ-ի եւ Beeline-ի աշխատակիցները թիվ 173 դպրոցի «Արմաթ» սաներին հանձնել են Beeline-ի WiFi սարքավորումներ:

«Ապագա մեծ հաղթանակները սկսվում են փոքր քայլերից: Այսօր մենք աջակցում ենք այս երիտասարդների առաջին քայլերին, որից հետո նրանց առջեւ երկար ճանապարհ է բացվելու: Հուսով եմ, այս դասերի ընթացքում ձեռք բերած գիտելիքները կօգնեն նրանց մեծ հաջողությունների հասնել ապագայում եւ փոխել կյանքը երկրում դեպի լավը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:   

Ամռանը Beeline-ը հայտարարել էր, որ ավելի քան 1000 հատ WiFi սարքավորում է նվիրաբերում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցին: