Ալեքսեյ Կիմը
12:58 | 28.07.17 | Նորություններ | 40931
Sevan Startup Summit 2017-ի շրջանակում անցկացվող CampFire Talk-երից մեկը վարել է Beeline-ի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Ալեքսեյ Կիմը։
Ճամբարային պայմաններում անցկացվող համաժողովի ընթացքում խարույկի շուրջ հավաքված մասնակիցների հետ նա կիսվել է բլոքչեյնի մասին իր գիտելիքներով:
Ալեքսեյ Կիմը ծանոթացրել է մասնակիցներին բլոքչեյնի պատմությանը, խոսել կրիպտոարժույթի եւ մայնինգի մասին, ինչպես նաեւ ներկայացրել է բլոքչեյնների կիրառման ոլորտներն ու Ethereum հարթակը։
«Ինձ հաջողվեց մասնակցել եւ ելույթով հանդես գալ հիանալի միջոցառմանը՝ Sevan Startup Summit 2017-ին։ Շատ ոգեւորիչ միջոցառում էր, ակտիվ երիտասարդներ էին եւ հետաքրքիր գաղափարներ։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին այս ամենն անցկացնելու եւ ինձ հրավիրելու համար»,- նշել է Beeline-ի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրենը:
Beeline-ը Sevan Startup Summit 2017-ի գլխավոր աջակիցն է եւ ապահովում է միջոցառման ինտերնետ հասանելիությունը: