16:04 | 27.07.17 | Նորություններ | 39178

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր գյուղտեխնիկա է նվիրել Գնիշիկ համայնքին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) 4-րդ ծրագիրն են իրականացրել Վայոց Ձորի մարզի Գնիշիկ համայնքում:

Կազմակերպությունները որպես նվիրատվություն համայնքին տրամադրել են նոր գյուղտեխնիկա, որը ներառում է կարտոֆիլացան, կարտոֆիլահավաք, պարարտանյութ ցրող, խոտհավաք 4 մեքենա, կուլտիվատոր եւ գութան։

ՎիվաՍել-ՄՏՍ-ում հիշեցրել են, որ դեռեւս ընթացիկ տարվա հունվարին կողմերը 2016թ. գործարանային արտադրության թրթուրավոր «ԴՏ-75» տրակտոր էին նվիրել 2 գյուղ միավորող այս համայնքին: Հ

«Տվեք մարդուն կայուն գործ՝ աշխատելու, ապրուստը հոգալու միջոց, կենցաղավարության նվազագույն պայմաններ եւ նա կկարողանա հաղթահարել ավելի լուրջ խնդիրներ: Մենք՝ գործընկեր կազմակերպություններս, գնում ենք համայնքների զարգացման ճանապարհով: Կոնկրետ այս համայնքում համատեղ ուժերով լուծվել են այնպիսի խնդիրներ, որոնք կարեւոր են՝ գյուղացու առօրյան կազմակերպելու համար. ջուր, լույս, գյուղտեխնիկա… Տարբեր համայնքերում գյուղատնտեսական հողերի շահագործումը լիարժեք չի իրականացվում: Դա մասամբ պայմանավորված է համապատասխան գյուղտեխնիկա չունենալու, մասամբ՝ սահմանամերձ լինելու հանգամանքով: Եթե մենք ապահովենք առաջինը՝ նվազագույն պայմանները, մեր հայրենակիցներն ավելի ամուր ու վստահ կապրեն սահմանամերձ գյուղերում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: