14:29 | 26.07.17 | Նորություններ | 36880

Beeline–ի աջակցությամբ նոր նախագիծ է գործարկվել

Հայաստանում Beeline-ը, «Արմենպրես» լրատվական գործակալությունը եւ Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամը հայտարարում են «Արմենպրես. Պատմություն» նախագծի շրջանակում history.armenpress.am կայքի մեկնարկի մասին։

Նախագծի նպատակն էր գործակալության շուրջ 10 հազ. լուսանկար ունեցող ֆոտոարխիվի թվայնացնումը եւ «Արմենպրես. Պատմություն» կայքի ստեղծումը:

«Սեփական պատմության նկատմամբ հարգանքն ու հոգատարությունը բնորոշ է զարգացած հասարակություններին, եւ այս կայքի ստեղծումը անմիջական ավանդ է Հայաստանի պատմագրության մեջ։ Տեղեկատվության դարաշրջանում թվային տարբերակով երկրի ֆոտոպատմության ստեղծումը կարեւոր ձեռքբերում է։ Beeline-ը հպարտ է մասնակից լինել այս գործընթացին, քանի որ անցյալի ուսումնասիրությունն ապագան ավելի լավը դարձնելու գլխավոր նախադրյալներից է»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։