17:08 | 25.07.17 | Նորություններ | 37213

Beeline-ի աջակցությամբ մեկնարկել է «Սեւան Ստարտափ Սամմիթ 2017-ը»

Beeline-ի աջակցությամբ 1000 հայկական ստարտափների ներկայացուցիչներ մասնակցում են «Սեւան Ստարտափ Սամմիթ 2017»-ին։

Ֆորումին ներկա է եղել նաեւ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Նա մասնակցել է մի շարք միջոցառումների՝ մրցույթների եւ վարպետության դասերի, ինչպես նաեւ շփվել համաժողովի մասնակիցների հետ։

Ֆորումին ակտիվ մասնակցում են նաեւ Beeline-ի աշխատակիցները։

«Ես շատ ուրախ եմ լինել այստեղ եւ տեսնել այսքան հայկական ստարտափների ներկայացուցիչների մեկ վայրում։ Վստահ եմ, որ մեկ շաբաթյա շփումը, մրցույթների ու վարպետության դասերի մասնակցությունը նրանց կօգնի նոր գիտելիքներ ձեռք բերել ու գործընկերներ գտնել։ Beeline-ը՝ հավատարիմ լինելով իր առաքելությանը, պատրաստ է հնարավորինս աջակցություն ցուցաբերել հայկական ստարտափների կայացմանը եւ ՏՏ ոլորտի զարգացմանը, քանի որ դա կարող է շատերի կյանքը փոխել դեպի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ը «Սեւան Ստարտափ Սամմիթ 2017» բիզնես ֆորումի գլխավոր աջակիցն է եւ ապահովում է միջոցառման ինտերնետ հասանելիությունը։