15:20 | 17.07.17 | Նորություններ | 27068

Ավարտվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ անցկացվող 14-րդ «Ոսկե ծիրան»-ը

Ավարտվել է «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնը:

Փառատոնի հաղթողները ստացել են իրենց մրցանակները, իսկ Շառլ Ազնավուրի անվան հրապարակը համալրվել է կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի եւ կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանի աստղերով:

«Ցանկացած ծրագիր, մինչեւ կյանքի իրավունք ստանալն անցնում է որոշակի ճանապարհ: Բարդ ու նաեւ կարեւոր առաքելություն ստանձնած «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ապրել է մի ամբողջ պատանեկություն եւ մտել հասունության փուլ: Տասնչորս տարվա տարեգրություն ունեցող, աշխարհի առջեւ բաց պատուհան դարձած փառատոնը համամարդկային արժեքներ փոխանցող դեսպան է տարբեր մշակույթներով առաջնորդվող ազգերի համար: Այս  կինոտոնը նաեւ ստեղծագործական մտքի, հույզերի, աշխարհընկալումների կամուրջ է, գեղարվեստական մտածողության հարթակ եւ ինքնատիպ անձնագիր՝ Հայաստանի համար: «Ոսկե ծիրանի» ակունքներում կանգնած, հարուստ տարեգրություն ստեղծած կազմակերպիչներին մաղթում եմ նոր ուժ ու եռանդ՝ հետագա աշխատանքների համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Փառատոնի կազմակերպիչները նախատեսում են հոբելյանական՝ 15-րդ «Ոսկե ծիրանը» ներկայացնել առավել յուրահատուկ ու նոր ծրագրերով:

Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: