11:46 | 10.07.17 | Նորություններ | 21193

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ մեկնարկել է 14-րդ «Ոսկե ծիրան»-ը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ «Մոսկվա» կինոթատրոնում հուլիսի 9-ին կայացել է 14-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացումը:
 
Փառատոնի մեկնարկն ազդարարող արարողությունից հետո ցուցադրվել է բացման ֆիլմը՝ Համո Բեկնազարյանի «Խասփուշը»:

«Մենք երկար ճանապարհ ենք անցել «Ոսկե ծիրանի» հետ եւ կարող եմ ասել, որ կինոտոն լինելուց բացի, այս փառատոնը կարեւոր առաքելություն է ստանձնել: Արդեն տասնչորս տարի, այն փորձում է արվեստի ամենազոր ուժով արթուն պահել մարդու միտքն ու լուսավոր մտածելու ունակությունը, մարդկությանը դարձնել քաղաքակիրթ արժեհամակարգի հետեւորդ: Կինոն ազդեցիկ միջոց է միմյանց ճանաչելու, հասկանալու եւ հարգելու համար: Ողջունում եմ փառատոնի մասնակիցներին, հյուրերին եւ կինոսեր հասարակությանը՝ մաղթելով հաճելի դիտում եւ հաջողություն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կինոփառատոնը կշարունակվի մինչեւ հուլիսի 16-ը: