18:06 | 30.06.17 | Նորություններ | 35720

Արդարադատության նախարարը հյուրընկալվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ում

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր վարպետության դաս է անցկացրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի անձնակազմի համար:

Նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Դավիթ Հարությունյանը կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություն արձանագրելու կարեւոր բաղադրիչներից ﬔկն է համարել նաեւ մասնավոր հատվածի ներգրավվածությունը եւ ակտիվ դերակատարությունը:

Այդ առումով նախարարը հատկանշական է համարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ գործունեության շուրջ տասներկու տարիների ընթացքում հեռահաղորդակցության շուկայում՝ ընկերության ձեռք բերած առաջատար դիրքերը ոչ թե պատահականության, այլ նպատակաուղղված եւ հետեւողական աշխատանքի արդյունք են:

«Այս տարիները եղել են ոչ միայն դինամիկ զարգացման, վերելքների եւ վայրէջքների, ոգեւորության եւ հուսախաբության տարիներ, այլեւ նախեւառաջ՝ գործունեության մշտադիտարկման, գնահատման եւ շարունակական ինքնակատարելագործման ժամանակաշրջան: Ինքնակատարելագործման ներքին մղմանը զուգահեռ պետք է կիրառվեն համապատասխանության ներքին կանոնակարգեր եւ նորմեր, առանց որոնց խոսք չի կարող լինել կայուն զարգացման եւ երկարաժամկետ հաջողության մասին»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Նա ընդգծել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստ է արդարադատության նախարարության հետ կիսել միջազգային փորձի վրա հիմնված իր գործնական լուծումները:

Հանդիպման ավարտին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր: