16:59 | 02.06.17 | Նորություններ | 10433

«Կոլբա լաբ»-ը կրթական նորարար գաղափարների մրցույթ է հայտարարել

«Կոլբա» նորարարական լաբորատորիան, Եվրոպական միության աջակցությամբ, հայտարարում է Հայաստանում կրթական ծառայությունների բարելավման ու նորարարություններ ներմուծելու վերաբերյալ գաղափարների մրցույթ:

Լավագույն գաղափարների համար հուլիսին «Կոլբա լաբ»-ը՝ Girls in Tech Armenia-ի, BizNest ընկերության եւ Այ Էյ Բի Միջազգային Ակադեմիայի հետ համատեղ, կկազմակերպի Griffin Worx ընկերության կողմից մշակված Extreme Build a Business Weekend ձեւաչափի միջոցառում, որի ընթացում կընտրվեն մրցույթի հաղթողները:

Հայտերն ընդունվում են մինչեւ 2017թ. հունիսի 19-ը:

Անհատ քաղաքացիները, կազմակերպությունները, Հայաստանից եւ արտերկրից խմբեը  կարող են ներկայացնել գաղափարներ հետեւյալ խնդիրների շուրջ՝

-    Տվյալներ: Ինչպիսի՞ տվյալներ են հավաքագրվում կրթության ոլորտում  եւ ինչպե՞ս կարելի է տվյալների միջոցով կանխատեսել աշխատանքի շուկայի եւ տնտեսության մոտակա զարգացումները եւ պահանջարկը: Ինչպիսի՞ նոր տվյալներ կպահանջվեն ոլորտի հետագա զարգացումների դեպքում: Ինչպիսի՞ հաղորդակցային հնարավորություններ կարելի է ստեղծել կառավարության,  ոլորտում գործող հաստատությունների եւ քաղաքացիների միջեւ:

-    Ընթացք. Հնարավո՞ր է արդյոք կրթություն ստանալու ընթացքն առավել մարդակենտրոն եւ գրավիչ  դարձնել, օգտագործել ժամանցային ու խաղաֆիկացման հնարքներ:

-    Միջավայր: Ինչպե՞ս կարող է ֆիզիկական եւ վիրտուալ ինտելեկտուալ միջավայրը նպաստել գիտելիքի եւ կրթության նկատմամբ վերաբերմունքի վերափոխմանը: