16:54 | 26.05.17 | Նորություններ | 19923
«Ռոստելեկոմ»-ի ՏՏ անվտանգության գծով մասնագետ Արմեն Գնունին հաղթող է ճանաչվել Մոսկվայում մայիսի 22-24-ը կայացած Possitive Hack Days 2017 համաժողովի ընթացքում կազմակերպվող մրցույթում:
Արմեն Գնունին մասնագիտական հմտությունների շնորհիվ կարողացել է մուտք գործել BMW եւ Tesla ավտոմեքենաների անվտանգության փակ համակարգեր։
Երկօրյա համաժողովին մասնակցել է ավելի քան 5000 այցելու եւ մասնագետ ԱՄՆ-ից, Իսրայելից, Կորեայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ղազախստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Լեհաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանից։
Համաժողովի անցկացման հիմնական նպատակն էր անվտանգության մասնագետների մասնակցությամբ քննարկել ու բացահայտել կիբերանվտանգության մարտահրավերները, զարգացման ուղղությունները, միտումներն ու ռիսկերը։
Բանախոսների թվում են եղել ոլորտի գիտակներ, անվտանգություն ապահովող եւ տեխնոլոգիական խոշոր ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ ու մասնագետներ (IBM, Cisco, SPSR Express, այլ), ինչպես նաև բիզնես միջավայրի անվտագության՝ բանկերի, ֆինանսական ու պետական կառույցների ներկայացուցիչներ։
Համաժողովի շրջանակում ընթացող մրցույթների ժամանակ անվտանգության մասնագետները փորձել են խափանել ավտոմեքենաների, շինությունների, կառույցների, մեսենջերների անվտանգության համակարգերը։