12:07 | 11.05.17 | Նորություններ | 15465

Ucom-ի ֆիքսված ծառայությունները հասանելի են եւս 5 քաղաքում

Այսուհետ Քաջարանի, Դիլիջանի, Արարատի, Վեդիի եւ Ջերմուկի բնակիչները կկարողանան օգտվել Ucom-ի ֆիքսված կապի այն ծառայություններից, որոնք հասանելի են մայրաքաղաքի բաժանորդներին։

«IP-հեռուստատեսության ալիքները, լայնաշերտ ինտերնետը եւ նոր սերնդի թվային հեռախոսակապը հասանելի են մարզային քաղաքների բնակիչներին, այդ թվում՝ որակյալ ու մատչելի փաթեթային լուծումներով։ Առաջարկվող ծառայությունների համար բաժանորդները կունենան մեկ ընդհանուր հաշիվ, ինչն ավելի կհեշտացնի վճարման գործընթացը։ Միաժամանակ փաթեթային տարբերակով մի քանի ծառայություններից օգտվելով՝ բաժանորդները հնարավորություն են ստանում խնայել ամսվա ընթացքում վճարվող գումարը»,- ասված է հաղորդագրությունում:

«Ջերմուկում ապրիլի մեկից ենք սկսել մատուցել ֆիքսված կապի ծառայություններ, հետաքրքրվածությունը բարձր է։ Առաջ եկած տեխնիկական խնդիրները շատ արագ լուծում են ստանում մեր անձնակազմի օպերատիվ աշխատանքի շնորհիվ, իսկ բնակչությունը ոգեւորությամբ սպասում է նաեւ 4G+ կապի մուտքին:  Առանց ակտիվ գովազդի մեզ արդեն մի քանի տասնյակ բաժանորդներ են միացել»,- ասել է Ջերմուկում Ucom-ի գրասենյակի աշխատակից Արտուշ Բաբայանը։

Մինչ այդ ֆիքսված կապի ծառայությունները հասանելի են դարձել Ագարակում, Գյումրիում եւ Չարենցավանում: