15:49 | 02.05.17 | Նորություններ | 82927

ՀՀ ստարտափներն Իսպանիայում մասնակցել են Startup Olé կոնֆերանսին

Ապրիլի 26-27-ը հայաստանյան 10 ստարտափ մասնակցել է Իսպանիայի Սալամանկա քաղաքում կայացած Startup Olé կոնֆերանսին:

Միջոցառման ընթացքում հայկական ընկերությունները կապեր են հաստատել այլ երկրների ստարտափների հետ, ինչպես նաեւ ձեւավորել փոխշահավետ գործընկերություն նոր գործընկերների եւ սերիական արտադրություն իրականացնող ձեռնարկատերերի հետ:

Հայկական ընկերությունները մասնակցել են նաեւ ծրագրերի մրցույթ-շնորհանդեսների, ինչպես նաեւ խոշոր ընկերությունների եւ ներդրողների հետ համագործակցության հաստատմանը նվիրված միջոցառման:

Հայաստանյան պատվիրակության մասնակցությունը հնարավոր է դարձել «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցության, ինչպես նաեւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի աջակցության շնորհիվ:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը Startup Olé-ի այս տարվա համակազմակերպիչներից էր: