Joomag հայկական ընկերությունը կազմակերպում է iOS եւ վեբ ծրագրավորման անվճար դասընթացներ, որոնց լավագույն մասնակիցները կստանան ընկերությունում աշխատելու հնարավորություն:
iOS դասընթացի տեւողությունը 1-2 ամիս է (շաբաթական 3 անգամ, 3 ժամով):
Հարկավոր է գրանցվել այստեղ մինչեւ ապրիլի 30-ը:
Web դասընթացի տեւողությունը 2 ամիս է (շաբաթական 3 անգամ, 3 ժամով): Հարկավոր է գրանցվել այստեղ մինչեւ ապրիլի 30-ը:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է՝
- Ծրագրավորման, ինժեներության, մաթեմատիկայի ոլորտում մասնագիտացում: Ողջունվում է ուսանողների մասնակցությունը,
- Համակարգչի առկայություն՝ տնային հանձնարարություններ կատարելու համար:
- Անգլերեն լեզվի իմացություն (դասընթացներն անցկացվելու են անգլերենով):
Joomag-ը ստեղծվել է 2009թ.: Այն թվայնացված ինտերակտիվ հարթակ է՝ ամսագրեր, բրոշյուրներ, կատալոգներ, էլեկտրոնային գրքեր եւ ֆոտոալբոմներ ստեղծելու համար: Հարթակն ամբողջ աշխարհում ունի ավելի քան կես միլիոն հրատարակիչ: Ընկերության գլխամասը Սիլիկոնյան հովտում է: 2015թ. սկզբին սկսել են գործել ընկերության գրասենյակները Մյունխենում եւ Մոսկվայում: Joomag-ի երեւանյան գրասենյակը հիմնվել է 2013թ.:
Joomag-ի հաճախորդների թվում են Huffington Post-ը, Vogue-ը, Cosmopolitan-ը, Bazaar-ը, աշխարհի մի շարք հեղինակավոր համալսարաններ եւ արտադրական հսկաներ:
Ընկերության տարածաշրջանային (Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի գծով) տնօրեն Տիգրան Բադալյանի հետ մեր զրույցը հասանելի է այստեղ: