18:07 | 26.04.17 | Նորություններ | 15355
Ապրիլի 26-ից Ucom-ի շարժական կապի բաժանորդները կօգտվեն ռոումինգի նոր սակագներից ԱՄՆ-ում ճամփորդելու ժամանակ։
«Միանալով ԱՄՆ-ի խոշորագույն ցանցերից մեկին՝ АТ&Т-ին՝ բաժանորդները կվճարեն 29 դրամ դեպի Ucom-ի ցանց ելքային ու նույն ցանցից եկող մուտքային զանգի յուրաքանչյուր րոպեի, ինչպես նաեւ մեգաբայթի համար նախկին 250 դրամի փոխարեն»,- ասված է հաղորդագրությունում։
AT&T ցանց ցանգելու ու այդ ցանցից զանգեր ստանալու դեպքում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի այլ ցանցեր ու Կանադա զանգելու եւ զանգ ստանալու պարագայում բաժանորդները կվճարեն 59 դրամ յուրաքանչյուր րոպեի դիմաց։ Այլ ցանցերից մուտքային զանգերի համար կգործի 59 դրամ/րոպե սակագինը: Կարճ հաղորդագրությանգինը նույնպես 59 դրամ է: Հայաստանի այլ ցանցեր եւ Արցախ զանգելու դեպքում կգործի 120 դրամ/րոպե սակագինը։ ԱՊՀ երկրներ զանգելու համար բաժանորդները կվճարեն 500 դրամ յուրաքանչյուր րոպեի համար, իսկ այլ միջազգային զանգերի համար կգործի 1500 դրամ/րոպե սակագինը։
Ռոումինգն ակտիվացնելու համար անհրաժեշտ է Հայաստանից մեկնելուց առաջ հավաքել *121# հրահանգը։