16:42 | 26.04.17 | Նորություններ | 13087

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ լուծվել է եւս մեկ ընտանիքի բնակարանային խնդիր

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում Գորիսում լուծվել է Հասրաթյանների ընտանիքի բնակարանային խնդիրը:

Ընտանիքը բնակարանային խնդիր է ունեցել շուրջ 15 տարի: Ծրագրի շրջանակում խնդիրը լուծվել է 8 ամսում:

«Օգնելով այս ընտանիքներին՝ մենք մերժում ենք անտարբերությունը եւ կարեւոր ուղերձ ենք հղում հասարակությանը. ժամանակը հարկավոր է ծախսել օգտակար գործերի վրա: Այդպես է ստեղծվում արժեքը: Այդպես են կայանում անհատը, ընտանիքն ու ազգը: Հարկավոր է սահմանել լավ նպատակ եւ ձգտել դրա իրականացմանը: Ժամանակը չի սպասում: Խնդիրների բեռի տակ կծկվելով եւ ինքնավստահությունը կորցնելով՝ ոչնչի չենք հասնի: Մինչդեռ լավ նպատակների շուրջ միավորվելով, կարող ենք լուծել ցանկացած խնդիր: Այս ծրագրի հիմքում այդ մոտեցումն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2016թ. բնակարանաշինության ծրագրով Սյունիքի մարզում աջակցություն է ստացել 3 ընտանիք: