16:28 | 13.04.17 | Նորություններ | 3949

Երեւանում կայացել է ISTC Think Day: Employment միջոցառումը

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ IBM Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) նախձեռնությամբ ապրիլի 12-ին անցկացվել է ISTC Think Day: Employment միջոցառումը։

ՁԻՀ-ում նշել են, որ միջոցառման նպատակը միջազգային տեխնոլոգիական գիտելիքը Հայաստանում մատչելի դարձնելն է, տեխնոլոգիական կրթությունը խթանելը, շուկայի պահանջներին համապատասխան որակյալ կադրեր վերապատրաստելը եւ աշխատաշուկա ներգրավելու հմտություններ ձեւավորելը:

ISTC Think Day Employment-ի ընթացքում կայացել է նաեւ ISTC Ակադեմիա ուսումնական ծրագրի ավարտական միջոցառումը: 4 ամիս տեւողությամբ ծրագիրն անցկացվում է արդեն 3-րդ անգամ: 300 դիմորդներից ծրագրին մասնակցելու հնարավորություն էին ստացել 32 ուսանող՝ ՀՀ տարբեր համալսարաններից: Ուսանողները մասնակցել են դասընթացների 2 հիմնական ուղղությամբ՝ բիզնես եւ տեխնոլոգիաներ: Այնուհետեւ մասնակիցներից ձեւավորվել են թիմեր, որոնք աշխատել են սեփական բիզնես նախագծերի վրա:

Ներկայացված նախագծերից են iTeacher հավելվածը, որը կօգնի սովորել կոդավորում, Wimbus-ը, որը կխնայի այն ժամանակը, որը ծախսվում է՝ ավտոբուսին սպասելով, Footrip-ը, որը կօգնի Երեւանում ժամանցի հարմար վայր գտնելու համար: