16:27 | 12.04.17 | Նորություններ | 50570

Teamable-ը $5 մլն-ի ներդրում է ստացել

Հայաստանում հիմնադրված՝ մարդկային ռեսուրսների կառավարումը դյուրացնող համակարգ մշակած Teamable ընկերությունը հայտարարել է True Ventures-ի ղեկավարությամբ $5 մլն ներդրում ստանալու մասին:

Ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լաուրա Բիլազարյանը հայտարարել է, որ ստացված ներդրումն օգտագործվելու է Teamable-ի տվյալների շարժիչը կատարելագործելու (data engine), ալգորիթմները բարելավելու եւ վաճառքների ու մարքեթինգի ավելի մեծ թիմ հավաքագրելու նպատակով:

Teamable-ի ծրագրային ապահովումներն օգնում են ընկերություններին որակյալ թիմ կազմել եւ կառավարել արդեն առկա մարդկային ռեսուրսները: Ընկերությունն օգտագործում է արհեստական բանականության ալգորիթմներ՝ գործատուին առաջարկելով հարմար թեկնածուներ՝ հիմնված պահանջների, փորձառության եւ այլ գործոնների վրա:

Ներկայում Teamable-ն ունի ավելի քան 50 հաճախորդ, այդ թվում՝ Lyft-ը, Stripe-ը եւ Baidu-ն:

2013թ. հիմնված ընկերությունը գրասենյակներ ունի Սան Ֆրանցիսկոյում եւ Երեւանում:

Teamable ընկերության համահիմնադիր Վազգեն Հակոբջանյանի հետ Itel.am-ի զրույցը կարող եք կարդալ այստեղ: