17:26 | 04.04.17 | Նորություններ | 16385

Apple-ը սերտիֆիկացրել է Ucom-ի 4G/ LTE Advanced ցանցը

Ucom-ը տեղեկացնում է, որ այսօրվանից Apple ընկերության շարժական սարք (սմարթֆոն, պլանշետ եւ այլն) ունեցող Ucom-ի բաժանորդները կօգտվեն Հայաստանում Apple ընկերության կողմից միակ սերտիֆիկացված 4G/LTE Advanced ցանցից:   

LTE Advanced-ի հնարավորությունը սերտիֆիկացված է, օրինակ, iPhone 5-ի եւ դրանից հետո արտադրված մոդելների համար: Apple-ի կողմից սերտիֆիկացված ցանցից օգտվելու համար անհրաժեշտ է թարմացնել հեռախոսի օպերացիոն համակարգը մինչեւ iOS10.3 տարբերակը:

Թարմացումից հետո Apple iPhone ունեցող բաժանորդները, միանալով Հայաստանում Apple ընկերության կողմից սերտիֆիկացված միակ ցանցին՝ Ucom-ի 4G-ին, կխնայեն հեռախոսի մարտկոցը ու խնդիրներ չեն ունենա զանգերի, SMS-ների, ձայնային հաղորդագրությունների եւ բջջային տվյալների հետ:

Չսերտիֆիկացված ցանցում օգտագործողի հեռախոսի մարտկոցի աշխատանքը, զանգերը, SMS-ները, ձայնային հաղորդագրությունները եւ բջջային տվյալները կարող են վնասվել, հետեւաբար՝ խորհուրդ է տրվում միանալ Ucom-ի 4G/LTE Advanced-ին: