14:27 | 23.03.17 | Նորություններ | 3596

Այսօր կկայանա AR/VR Club Armenia-ի երկրորդ միջոցառումը

Այսօր ISTC-ի կենտրոնում կկայանա AR/VR Club Armenia-ի երկրորդ միջոցառումը՝ լրացված (Augmented Reality) եւ վիրտուալ (Virtual Reality) իրականությամբ հետաքրքրվողների համար:

Միջոցառման կազմակերպիչներն են Arloօpa, Locator ընկերություններն ու Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC):

Միջոցառման շրջանակում «mmersive Education Solutions ստարտափի հիմնադիրները կներկայացնեն «VR-ն ընդդեմ գրատախտակի. Կրթության ապագան» ելույթը: Դրան կհաջորդեն 360Impact նախագծի հեղինակներից Հովհաննես Աղաջանյանի («Վիրտուալ իրականությունը որպես  պատմություն պատմելու գործիք») եւ Dreamshots ընկերության հիմնադիր Գաբրիել Միրաքյանի ելույթները:

AR/VR Club Armenia-ի նպատակն է ստեղծել համագործակցության հարթակ եւ Հայաստանը դարձնել AR/VR-ի լուծումներ առաջարկող առաջատար երկրներից մեկը։

Միջոցառման մասնակիցները կարող են ներկայացնել իրենց նախագծերը կամ գաղափարները, փորձել գտնել հնարավոր համախոհներ՝ համատեղ նախագծեր իրականացնելու համար։

Կազմակերպիչները կոչ են անում հանդիպման մասնակիցներին իրենց հետ բերել AR/VR սարքեր՝ ներկաներին ցուցադրելու համար: