14:36 | 22.03.17 | Նորություններ | 7828

Renderforest-ը ապրիլի 1-ին ընդառաջ մրցույթ է հայտարարել

Տեսանյութերի առցանց պատրաստման Renderforest հարթակը ապրիլի 1-ի՝ Կատակի միջազգային օրվա կապակցությամբ հայտարարել է մրցույթ, որի հաղթողը կստանա հարթակում 1 տարվա անվճար բաժանորդագրություն:

Ինչպես Itel.am-ին հայտնել են Renderforest-ից, հարկավոր է ապրիլմեկյան կատակ անել ձեր ընկերոջ հետ, տեսագրել գործընթացը եւ տեսանյութը հրապարակել ընկերության Facebook-ի էջում: Մրցույթին կարելի է մասնակցել նաեւ Twitter-ում՝ #RenderFools հեշթեգով: 

Ամենաշատ ձայներ ստացած տեսանյութի հեղինակը կստանա անվճար տարեկան բաժանորդագրություն: 50% եւ 25% զեղչ կստանան համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած տեսահոլովակների հեղինակները:

Քվեարկությունը կմեկնարկի ապրիլի 6-ի կեսգիշերին (US Central Time):

Հաղթողները կհայտարարվեն ապրիլի 7-ին: