14:44 | 16.03.17 | Նորություններ | 13758
Beeline-ը եւ Վորլդ Վիժն Հայաստանը հայտարարում են «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի մեկնարկի մասին:
Ծրագիրը կիրականացվի Կապանում, Թալինում եւ Երեւանում:
«Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի նպատակն է բարձրացնել երեխաների ու նրանց ծնողների/խնամակալների՝ ինտերնետից անվտանգ օգտվելու մասին իրազեկվածության մակարդակը:
«Beeline-ը, մեծապես կարեւորում է տեղեկատվական տեխնոլոգիների վերաբերյալ գիտելիքների զարգացմանն ուղղված ծրագրերը՝ հատկապես երիտասարդների եւ երեխաների շրջանում: «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի մեկնարկը մեծ նշանակություն ունի մեզ համար, քանի որ այն ծնողներին, մանկավարժներին, ինչպես նաեւ իրենց` երեխաներին, հնարավորություն կտա ստանալ մասնագիտական աջակցություն եւ գիտելիքներ՝ ինտերնետից անվտանգ օգտվելու վերաբերյալ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։