16:58 | 02.03.17 | Նորություններ | 16370

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարգեւատրել է VivaStart-ի շրջանակում անցկացված մրցույթի հաղթողներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2015-ից իրականացնում է VivaStart կրթական ծրագիրը, որը վաճառքի եւ բաժանորդների սպասարկման հատվածում մասնագիտանալու հնարավորություն է տալիս տարբեր բուհերի ուսանողներին:

VivaStart-ի արդյունավետությունը գնահատելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի ղեկավարությունը 2016թ. շրջանավարտ ուսանողների առջեւ խնդիր էր դրել՝ մասնակցել մրցույթի եւ ուղարկել 4-5 էջի ծավալով դիտարկումներ՝ ծրագրից քաղած արդյունքի մասին:

Մրցույթում հաղթող են ճանաչվել երեքը՝ Արմինե Սողոմոնյանը, Հովհաննես Թադեւոսյանն ու Արփինե Փանոսյանը: Նրանք ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից արժանացել են մրցանակի՝ Huawei Honor 6X սմարթֆոնների:

«Որեւէ հարցի շուրջ ամենահստակ տպավորությունը ձեւավորվում է կոնկրետ իրավիճակից ստացած եզրակացության եւ վերլուծության արդյունքում: Որպես բիզնես օղակ, մեզ համար անչափ կարեւոր են ծրագրից օգտվող ուսանողների արձագանքը, գնահատականը եւ առաջարկությունը: Ամենակարեւոր արժեքը, որը ձեզ հաջողվել է բացահայտել, բաժանորդամետ մոտեցումն է: Վստահ եմ, որ դուք կկարողանաք լինել նաեւ ճկուն եւ գիտելիքները համապատասխանեցնել շուկայի պահանջներին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: