14:15 | 17.02.17 | Նորություններ | 14913

Beeline-ի գլխավոր տնօրենն արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին է հանձնել ՀՀ վարչապետի շնորհակալագիրը:

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Կարեն Կարապեստյանին իմ աշխատանքին տրված բարձր գնահատականի համար եւ ցանկանում եմ ընդգծել, որ այս մրցանակը Beeline-ի անձնակազմի ընդհանուր հաղթանակն է: Մեր աշխատակիցներից յուրաքանչյուրը, անկախ աշխատանքից կամ պաշտոնից, գիտակցում է իր պատասխանատվությունը հաճախորդների առջեւ եւ մենք անում հնարավոր ամեն ինչ, որպեսզի բոլորն զգան մեր սերն ու հոգատարությունը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ընտրությունն իրականացվել է կայուն աշխատատեղեր եւ արժանապատիվ աշխատանք ապահովելու եւ երկրի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման մեջ ունեցած ներդրման համար: