Բրիտանական խորհուրդը, Beeline-ը Հայաստանում եւ Բրիտանական դեսպանատունը Երեւանում հայտարարում են Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի մեկնարկի մասին։
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 18-ին՝ ժամը 16:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնում։
«Beeline–ը ողջունում եւ կարեւորում է այն ծրագրերի իրականացումը, որոնք օգնում են մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Այս տարի շատ խորհրդանշանական տարի է, քանի որ նշվում է 15-րդ Բրիտանական ֆիլմերի փառատոնը, իսկ մեր ընկերությունն արդեն հինգերորդ տարին անընդմեջ աջակցում է փառատոնի իրականացման գործընթացին: Մենք ուրախ ենք եւ հպարտ, որ փառատոնը դարձել է սիրված ու սպասված իրադարձություն հայաստանյան մշակութային կյանքում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում եւ մարզերում կցուցադրվի յոթ ֆիլմ։
Երեւանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 18-24-ը «Մոսկվա» կինոթատրոնում` յուրաքանչյուր օր չորս անգամ։
Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար։
Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվեն ֆիլմեր` նվիրված մարդու իրավունքների թեմային: