16:40 | 09.02.17 | Նորություններ | 12967

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հիշեցնում է՝ «Լիցք»-ի դեպքում միջնորդավճար չի գանձվում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ կանխավճարային հաշվեկշռի՝ «Լիցք» ծառայության եւ լիցքավորման քարտերի միջոցով վերալիցքավորումն իրականացվում է ընկերության սպասարկման կենտրոններում, ներառյալ այնտեղ տեղադրված Մոբիդրամի տերմինալների միջոցով, ինչպես նաեւ առցանց՝ ընկերության կայքէջի միջոցով:

Ընկերությունում հիշեցրել են, որ կանխավճարային հեռախոսահամարների հաշվեկշռի վերալիցքավորման վերոնշյալ բոլոր դեպքերում միջնորդավճար չի գանձնվում:

Կանխավճարային հեռախոսահամարների հաշվեկշռի վերալիցքավորումը բաժանորդների համար առավել հասանելի դարձնելու նպատակով՝ «Լիցք»-ի միջոցով լիցքավորումը իրականացվում է նաեւ Հայաստանով մեկ գործող ավելի քան 10 հազ. մասնավոր վաճառակետերի միջոցով, որոնց կողմից վերոնշյալ ծառայությունների մատուցման դեպքում եւս ՎիվաՍել-ՄՏՍ-ը միջնորդավճարի գանձում չի նախատեսում: