17:08 | 26.01.17 | Նորություններ | 29017

Հայտնի են Eurasia Mobile Challenge-ի հաղթողները

Հայտնի են Երեւանում կայացած Eurasia Mobile Challenge տարածաշրջանային եզրափակչի հաղթողները, որոնք կմասնակցեն Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում Բարսելոնայում կայանալիք Mobile World Challenge 2017-ին:

Առաջին տեղը զբաղեցրել է ConfBot թիմը (Ռուսաստան), մրցանակը կազմում է $20 000, երկրորդ տեղը՝ Earlyone-ը (Հայաստան)՝ $15 000 եւ երրորդ տեղը՝ Treepex թիմը (Վրաստան)՝ $10 000:

«Այս տարվա եզրափակչի մասնակիցներն ընտրվել էին մոտ 1000 թիմերի շարքից, որը կրկնապատկում է նախորդ հետաքրքրությունը Eurasia Mobile Challenge-ի նկատմամբ: Տարածաշրջանային եզրափակչից հետո հաղթող թիմերը Եվրասիան կներկայացնեն Բարսելոնայում կայանալիք բջջային կապի համաշխարհային կոնգրեսի Global Mobile Challenge եզրափակչում: Որպես ընկերություն մեր նպատակն է տեսանելիություն հաղորդել իրենց տեսակի մեջ լավագույն նախաձեռնություններին եւ նպաստել վերջնական օգտագործողների շրջանակում դրանց կիրառմանը»,- ասել է ՎիմպելԿոմի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկը:

«Ուրախ ենք, որ կարողացանք հյուրընկալել բոլոր ցանկացողներին Հայաստանում Eurasia Mobile Challenge եզրափակչի շրջանակում, կրկնակի ուրախ եմ, որ հաղթող թիմերի կազմում է նաեւ մեր հայկական թիմը, որը ցուցաբերեց համարձակություն, ստեղծագործական եւ մասնագիտական մոտեցում։ Մեզ համար շատ նշանակալի է այս հաղթանակը։ Եկեք մաղթենք հաջողություն մեր թիմերին Բարսելոնայի Global Mobile Challenge եզրափակչում եւ հաղթանակ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: