10:53 | 24.01.17 | Նորություններ | 16544

Eurasia Mobile Challenge-ի երեւանյան կիսաեզրափակիչը կհեռարձակվի YouTube-ով

Beeline-ը տեղեկացնում է Eurasia Mobile Challenge մրցույթի տարածաշրջանային կիսաեզրափակչի մեկնարկի մասին:

Հունվարի 25-ին կայանալիք մրցույթը կհեռարձակվի YouTube-ով` այս հղումով:

Հուլիսին մեկնարկած Eurasia Mobile Challenge մրցույթը «ՎիմպելԿոմ»-ի «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում իրականացվող նախագիծ է:

Մրցույթին գրանցված հայաստանյան երիտասարդ ձեռներեցների 58 թիմերից տեղական հանձնաժողովն ընտրել է երեք լավագույններին, որոնք հանդես կգան Երեւանում կայանալիք տարածաշրջանային կիսաեզրափակիչում։ Հայաստանում հաղթող թիմերն են` Earlyone, Terreva եւ Certifire:

Տարածաշրջանային եզրափակչից հետո երեք հաղթող թիմերը կներկայացնեն Եվրասիան Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը կանցկացվի 2017թ. փետրվարի 27-ից մինչեւ մարտի 2-ը Բարսելոնում: