12:28 | 30.12.16 | Նորություններ | 23480
2016 թ. կրթության ոլորտում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 372 մլն դրամ: 2005-2016 թթ. ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից կրթության ոլորտում կատարված ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 3,3 միլիարդ դրամ:
«Որակյալ կրթություն ապահովելը ներդրում է ապագայում: Կրթությունը սեփական ճակատագրի տերը լինելու միջոց է: Դրա այլընտրանքը սեփական ապագան ինքնահոսի թողնելն է եւ հանգամանքներին ենթարկվելը՝ թե՛ անհատների եւ թե՛ երկրների առումով: Կրթությունը մարդու անհատականությունը, մտածողությունն ու ստեղծագործականությունը զարգացնելու ուղի է: Ահա թե ինչու ենք մենք կրթությունը դարձրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումների կարեւոր ոլորտներից մեկը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Գործունեության առաջին իսկ օրվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումները կրթության ոլորտում մասնավորապես իրականացվել են հետեւյալ ծրագրերում.
• Տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում ուսումնական ծրագրի ներառում Հայաստանի մի շարք ավագ դպրոցների ծրագրերում
• Աջակցություն ռոբոտաշինության ոլորտին եւ լաբորատորիաների հիմնում
• Հանրային գրադարաններում եւ կրթական հաստատություններում Wi-Fi ենթակառուցվածքի ներդրում
• Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակ
• Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադաներ
• Երիտասարդների եւ հանրության շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված բնապահպանական կրթություն
• Համակարգիչների տրամադրում մշակութային եւ կրթական կենտրոնների
• Ինտերնետ հասանելիության ապահովում՝ մի շարք սահմանամերձ գյուղերում
• Հայաստանում եւ արտերկրում սովորող ուսանողների ուսման վճարի ապահովում
• Սեմինարներ եւ դասընթացներ՝ Հայաստանի նեոնատոլոգների եւ բուժաշխատողների համար
• Ավարտական կուրսերի ուսանողների պրակտիկա ընկերությունում
• Բաց դռների օրեր ՎիվաՍել-ՄՏՍ-ում՝ ուսանողներին ընկերության կորպորատիվ մշակույթը ներկայացնելու նպատակով