11:32 | 28.12.16 | Նորություններ | 21526
Beeline-ը հայտարարում է հետվճարային «Սմարթ» փաթեթների ակցիայի ժամկետների երկարացման մասին մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Համաձայն ակցիայի պայմանների՝ տվյալ ամսվա ընթացքում չօգտագործված րոպեները, SMS-ները եւ ՄԲ-ները փոխանցվում են հաջորդ ամիս եւ գումարվում նոր փաթեթի րոպեներին, ՄԲ-ներին եւ SMS-ներին։ Ընդ որում, հաջորդ ամիս փոխանցվող րոպեների, SMS-ների եւ ՄԲ-ների ծավալը չի կարող գերազանցել տվյալ սակագնային փաթեթով նախատեսված 1 ամսվա համար րոպեների, SMS-ների եւ ՄԲ-ների ծավալը։
«Մեր բազմաթիվ հաճախորդների խնդրանքով մենք դարձյալ երկարաձգում ենք չօգտագործված րոպեների, SMS-ների եւ ՄԲ-ների փոխանցման ակցիայի ժամկետները: Ամանորյա տոնակատարությունների եւ Սուրբ Ծննդյան արձակուրդների նախաշեմին մեր նախաձեռնությունը հատկապես պահանջված է, քանի որ հնարավորություն է տալիս բաժանորդներին համոզված լինել, որ իրենց կուտակած պահուստը կարող են օգտագործել անհրաժեշտության դեպքում եւ կկարողանան օգտվել մեր ծառայություններից առավել հարմար եւ մատչելի պայմաններով»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: