Ռալֆ Յիրիկյանը
17:36 | 27.12.16 | Նորություններ | 21830
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է ընդլայնել իր 4G ծածկույթը, որը գործարկվել էր 2010-ին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ին հաջողվել է կարճ ժամանակահատվածում 4G ծառայությունները Երեւանից բացի հասանելի դարձնել Գյումրիում եւ Վանաձորում, Ծաղկաձորում, Վաղարշապատում, Դիլիջանում, Ջերմուկում եւ Արմավիրում՝ ապահովելով 4G ծառայություններով բնակելի տարածքների 46,6% ծածկույթ:
4G ցանցի ընդլայնման երրորդ փուլում, աշխատանքներն են իրականացվել նոր քաղաքներ՝ Աբովյանը, Աշտարակը, Եղվարդը, Արթիկը, Արտաշատը, Բերդը, Կապանը, Մեղրին, Ագարակը, Եղեգնաձորը, Վայքը, Ստեփանավանը, Սպիտակը ներառելու ուղղությամբ, ինչը թույլ կտա մինչեւ տարեվերջ 4G ծառայությունները հասանելի դարձնել բնակչության 52,5 %-ին:
«Վեց տարի առաջ՝ առաջին անգամ Հայաստանում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրեց 4G/LTE ցանց: Գերարագ այս ցանցը հասանելի էր աշխարհի ընդամենը մոտ տասը երկրում: Ցանցի աստիճանական զարգացման արդյունքում, մինչեւ այս տարվա ավարտը 4G ծառայությունները հասանելի կդառնան Հայաստանի արդեն 22 քաղաքում, ինչը մեր ռազմավարության մաս է կազմում: Աշխարհով մեկ 4G ցանցերի զարգացումն եւ տարատեսակ ծառայությունների տրամադրումը տնտեսական ակտիվության խթանման ու աճի կարեւոր գործոն են հանդիսանում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: