17:24 | 23.12.16 | Նորություններ | 22260

Beeline-ի հովանավորությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացել է Ամանորի մանկական ծրագիր

Beeline-ի հովանավորությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) անցկացվել է տոնական միջոցառում՝ «Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը» ավանդական ստեղծագործական ծրագիր նախատեսված երեխաների համար:

Անվճար կրթական ծրագրին մասնակցել են 5 տարեկանից բարձր ավելի քան հարյուր երեխա, որոնք նախապես գրանցվել էին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։ Ձմեռ Պապի ու Ձյունանուշի օգնությամբ երեխաները ստեղծել են Ամանորի զարդարանքներ եւ տոնածառ, որը տեղադրվել է Կենտրոնի Այցելուների կենտրոնում:

«Երեխաների կողմից ամենասիրված տոնի նախաշեմին, մեզնից յուրաքանչյուրը փորձում է նրանց պարգեւել իսկական հեքիաթ, բարձր տրամադրություն եւ վառ զգացողություն։ Հաշված օրեր են մնացել ամանորյա տոներին, եւ մենք ուրախ ենք, որ Beeline-ի հետ ամանորյա բարձր տրամադրությունը եւ վառ զգացողությունները հերթական անգամ փոխանցեցինք մեր երեխաներին: Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց այս միջոցառման շնորհիվ օգնել երեխաներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը եւ այս օրը վերածել անմոռանալի հեքիաթի», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է իր բարի ավանդույթը՝ երեխաներին մասնակից դարձնելով Ամանորի եւ Սուրբ ծննդյան հրաշքին: Այս ստեղծագործական ծրագրի միջոցով փոքրիկները ոչ միայն վայելում են գալիք տոների բերկրանքը, այլեւ դառնում են դրա կերտողները՝ ստեղծելով համապատասխան զարդարանքներ եւ խաղալիքներ տոնածառի համար: Լիակատար ուրախությամբ եւ ջերմությամբ պարուրված՝ երեխաներն իրենց հետ տանում են ծրագրի ընթացքում ստեղծած տոնական պարագաներն ու Ձմեռ Պապի եւ Ձյունանուշի նվերները՝ Կենտրոնի այցելուներին թողնելով իրենց ստեղծած խաղալիքներով զարդարված յուրօրինակ տոնածառը: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ ծրագիրը հովանավորելու համար»,- ասել է ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: 2015թ. ԳԱԿ-ի Պատկերասրահ Մեկում բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը Beeline-ի աջակցությամբ համալրվել է ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների եւ այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների ու տվյալների բազաների առցանց շտեմարանները։